Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանն անդրադարձել է մի շարք հրատապ խնդիրների

20.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 20-ին խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարն անդրադարձել է մի շարք հրատապ խնդիրների:
Արամ Ղազարյանը համայնքների ղեկավարներին հորդորել է շարունակել հետևողական աշխատանքները հիմնանորոգված, վերանորոգված հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերի ուղղությամբ: Նա ընդգծել է, որ, թեև զգալի աշխատանքներ են իրականացվել, սակայն պետք է շարունակել բացառել հիմնանորոգված ճանապարհների և բակերի քանդման, ճանապարհների երկայնքով և բակերում մեքենաների թափքերի տեղադրման, խանութների և վաճառքի կետերի դիմացի հատվածներում ապօրինի կերպով ապրանքների տեղադրման, շինարարական աղբի կուտակման, առհասարակ՝ մայթերը, բակերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը, հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի ցուցաբերումը:
Մարզպետ Արամ Ղազարյանը նշել է, որ անձամբ ինքը և մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները համայնքային և բակային հանդիպումներ են ունենում բնակիչների հետ, զրուցում նրանց անհանգստացնող խնդիրների վերաբերյալ՝ ըստ հրատապության դրանց լուծումներ տալու նպատակադրմամբ, կարևորել համայնքների ղեկավարների կողմից ևս նմանատիպ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունը:
Մարզի ղեկավարը հորդորել է նաև շարունակել պարբերաբար հանդիպումները նաև ԼՂ տեղահանված քաղաքացիների հետ, նրանց կողմից բարձրացվող խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Մարզպետը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև դեպի մարզի բնակավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգման կարևորությանը՝ նշելով, որ այն կենսական նշանակություն ունի ազգաբնակչության կյանքի որակի բարելավման գործում:
Ա. Ղազարյանը նաև հանձնարարել է, ըստ հրատապության, առանձնացնել համայնքային առաջնային կարևորության խնդիրները՝ դրանց փուլառփուլ լուծումներ տալու նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև 2025թ. սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման, համայնքներում ծառայողական մեքենաների թվաքանակի կրճատման, «Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին» Լոռու մարզի պատվիրակության պատշաճ մասնակցությանն առնչվող կազմակերպչական և մի շարք այլ հարցերի:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58