Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը Ազգային անվտանգության ծառայողի օրվա կապակցությամբ պարգևատրել է մի խումբ նվիրյալների

20.01.2025

Հունվարի 8-ին նշվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրը:
Այդ կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 17-ին այցելել է Լոռու մարզի ԱԱԾ, շնորհավորել ղեկավար կազմին, ծառայողներին և աշխատակիցներին:
Մարզի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում բարձր է գնահատել նրանց կողմից իրականացվող աշխատանքները․
- Մեծ երախտագիտության են արժանի բոլոր այն ծառայողներն, ովքեր անձնվիրաբար, մեծ նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունը՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտահրավերներին՝ ամեն ինչից վեր դասելով ազգային ու պետական շահը: Համակարգն՝ արհեստավարժ մասնագետներով, պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները,- նշել է Ա․ Ղազարյանը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզի մի խումբ ծառայողների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58