Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքներից զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները
14.01.2025
Հունվարի 14-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա են եղել Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքների ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:
Ալավերդու Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու բակում տղաներին ճանապարհելու համար միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները:
Հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը եկեղեցում կատարել է նորակոչիկների օրհնության կարգ, ապա նրանց հանձնվել են օրհնված խաչեր: Միջոցառումը շարունակվել է եկեղեցու բակում:
Հ. Ավետիսյանը շնորհավորել է նորակոչիկներին հայոց բանակի շարքերը համալրելու կապակցությամբ, մարզպետ Արամ Ղազարյանի և իր կողմից մաղթել բարի և անփորձանք ծառայություն:
Բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, տղաներին հանձնվել են նվերներ: