Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաստակած հանգստի են ճանապարհել Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանին
10.01.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և մարզպետի աշխատակազմը հունվարի 10-ին վաստակած հանգստի են ճանապարհել Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանին:
Աշոտ Պապանյանն իր շուրջ 29-ամյա գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել պետական կառավարման համակարգի կայացման, ինչպես նաև հանրակրթության կազմակերպման գործում:
-Մեծ է եղել Ձեր դերակատարությունը կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման հարցում: Դուք մեծ սեր ու նվիրվածություն եք ցուցաբերել Ձեր աշխատանքին՝ դրսևորելով գործընկերային և մարդկային բարձր հատկանիշներ,-Ա. Պապանյանին ուղղված իր խոսքում մասնավորապես նշել է մարզի ղեկավարը:
Գնահատանքի խոսքեր են հնչեցրել նաև գործընկերները:
Մարզի ղեկավարը Աշոտ Պապանյանին հանձնել է շնորհակալագիր և նվեր: Արամ Ղազարյանը վստահություն է հայտնել, որ, չնայած վաստակած հանգստի անցնելուն, նա այսուհետ ևս կշարունակի խորհուրդներով և փորձառությամբ աջակցել ավելի երիտասարդ գործընկերներին: