Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը կարևորել է բժշկական ծառայությունների պատշաճ կազմակերպումը և անհրաժեշտ բժշկական օգնությունը բարձր մակարդակով տրամադրելու գործընթացը

08.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 7-ին աշխատանքային այցով եղել է Վանաձորի «Գուգարք» կենտրոնական և թիվ 5 պոլիկլինիկաներում:
Շրջայցին մասնակցում էր Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Այցերի ընթացքում Արամ Ղազարյանը շրջել է համաբուժարանների աշխատասենյակներով, զրուցել է բուժաշխատողների հետ, քննարկել համաբուժարանների կարիքներն ու առաջիկա ծրագրերը:
Մարզի ղեկավարը զրուցել է նաև բուժառուների հետ, հետաքրքրվել մատուցվող ծառայությունների մակարդակով և նրանց առողջական վիճակով:
Լոռու մարզպետը նշել է, որ կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի պոլիկլինիկաներում բժշկական օգնությունը լինի որակյալ և հասանելի:
Տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը նախ շրջայց է կատարել Վանաձորի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայում, դիտարկել բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունները, քննարկել բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և ընդլայնմանն ուղղված հարցեր:
Լոռու մարզպետը կարևորել է բժշկական ծառայությունների պատշաճ կազմակերպումը և անհրաժեշտ բժշկական օգնությունը բարձր մակարդակով տրամադրելու գործընթացը:
Մարզի ղեկավարին են ներկայացվել առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով հաստատությունում ստեղծված պայմանները և նախատեսվող աշխատանքները:
«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայում բուժսպասարկում է ստանում ավելի քան 21.000 քաղաքացի՝ Վանաձորից և Դարպաս, Բազում, Փամբակ, Ազնվաձոր, Արջուտ բնակավայրերից:
Շրջայցը շարունակվել է Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում: Տնօրեն Վանիկ Օհանյանը ներկայացրել է շենքային պայմանների բարելավման աշխատանքները, որն իրականացվում է փուլ առ փուլ և ցուցադրել վերանորոգված աշխատասենյակները:
Նշվել է, որ թեպետ բուժհաստատությունը տեխնիկապես հագեցված է, սակայն աշխատանքներ են տարվում սարքավորումների արդիականացման և ծառայությունների ընդարձակման նպատակով:
Արամ Ղազարյանն ընդգծել է առողջության առաջնային պահպանման օղակում ծառայությունների հասանելիության կարևորությունը, հորդորել բնակչությանը մատուցել բժշկական բարձրորակ ծառայություններ, որոշ դիտարկումների վերաբերյալ մարզպետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ:
Թիվ 5 պոլիկլինիկայում բուժսպասարկում է ստանում շուրջ 21.000 քաղաքացի Վանաձորի տարբեր թաղամասերից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58