Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը
07.01.2025
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ Աստվածահայտնության տոնը:
Տոնի առթիվ մատուցվեց Սուրբ Ծննդյան Պատարագ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Պատարագին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, հավատացյալներ:
Թեմակալ առաջնորդը Սուրբ Ծննդյան Պատարագի ընթացքում ավետեց Տիրոջ ծննդյան բարի լուրը, իր պատգամն ուղղեց պատարագի մասնակիցներին՝ օրհնելով և բարեմաղթանքի խոսքեր հղելով նրանց:
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի կարգ՝ ի խորհուրդ Հիսուս Քրիստոսի մկրտության: