Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի շնորհավորանքին է արժանացել հունվարի 1-ին 100-ամյակը բոլորած Մարուս Սարգսյանը

03.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը առաջին աշխատանքային օրն այցելել են հունվարի 1-ին մեկ դարը բոլորած Մարուս Սարգսյանին, ջերմորեն շնորհավորել նրան մարզի ղեկավարի կողմից:
Պաշտոնյաները տատիկին մաղթել են առողջություն, բարեկեցություն, դեռ երկար տարիներ զավակներով, թոռներով ու ծոռներով շրջապատված լինելու երջանկություն:
Հարյուրամյա տատիկն իր հերթին շնորհակալություն է հայտնել ուշադրության ու հոգատարության համար և հղել գլխավոր բարեմաղթանքը՝ խաղաղություն համայն աշխարհին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-13 18:16:41