Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ
27.12.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 26-ին անցկացվել է Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Լոռու մարզի զինվորական կոմիսարի ՊԺԿ, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով, ընտանեկան պայմաններից ելնելով՝ տարկետման կամ ազատման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր: