Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

24.12.2024


Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել է նախորդ խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները:
Լոռու մարզպետն ընդգծել է տրված բոլոր հանձնարարականների պատշաճ և ժամանակին իրականացումը:
Քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Լոռու մարզպետին ներկայացվել է, որ դեկտեմբերի 23-ի դրությամբ կատարողականը պլանի դիմաց՝ կազմում է 107.8 տոկոս:
Մարզի ղեկավարը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքներ իրականացնել ցուցանիշներն առավել բարելավելու ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև կառավարություն-համայնք համագործակցությամբ Լոռու մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարողականներին:
Ա. Ղազարյանը հանձնարարել է շինարարական աշխատանքների որակի բարելավման նպատակով ամենօրյա հսկողություն սահմանել և ըստ համայնքների՝ տեղեկատվություն ներկայացնել բոլոր ծրագրերի ժամկետների, որակի և այլ խնդիրների մասին:
Քննարկվել են նաև Լոռու մարզի տրանսպորտային երթուղիների առկա վիճակին և ծառայությունների լավարկմանը վերաբերող հարցեր:
Մարզի ղեկավարը նշել է, որ տրանսպորտային ծառայությունների բարելավումը հանդիսանում է մարզի առաջնահերթ խնդիրներից մեկը, հանձնարարել է ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել տրանսպորտային ոլորտում ներդրումների և մասնավոր հատվածի ներգրավման վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել աղետի գոտու վերականգնման, գետերի հուների և գետաբերուկների մաքրման, հենապատերի ամրացման աշխատանքներին, համայնքների զբոսաշրջային ներուժի բացահայտմանը, զարգացմանը, կրթության, առողջապահության և այլ ոլորտներին առնչվող հարցերին:
Քննարկվել են առաջիկա անելիքները, տրվել են նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58