Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Գոռ Ասրյանը աշխատանքային այցով Տաշիր համայնքում էր
20.12.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը աշխատանքային այց է կատարել Տաշիր համայնք։
Մարզպետի տեղակալը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի հետ։ Մարզպետի օգնական Հայկ Հակոբյանի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի և ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաների, Տաշիր ԲԿ-ի տնօրեն Վահե Անախասյանի մասնակցությամբ քննարկվել են համայնքի առաջնային խնդիրները և դրանց լուծումները, ինչպես նաև համայնքի զարգացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցերը։ Ոլորտային պատասխանտուների կողմից փոխմարզպետին ներկայացվել է համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, տարվա ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը։
Մարզպետի տեղակալը անցկացրել է նաև քաղաքացիների ընդունելություն: Փոխմարզպետին է դիմել շուրջ 15 քաղաքացի՝ Տաշիր, Մեծավան, Դաշտադեմ, Միխայելովկա, Սարչապետ, Կաթնառատ, Լեռնահովիտ բնակավայրերից։
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են առողջապահական, սոցիալական աջակցության, խմելու ջրագծի և կոյուղու, բնապահպանական խնդիրների, հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման և սպասարկման, բնակարանային հարցերի, ջրհեղեղից տուժած ընտանիքներին տրամադրվող փոխհատուցումների և մի շարք այլ խնդիրների։
Քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Որոշ խնդիրներ տեղում լուծումներ են ստացել, մի շարք հարցերի հետ կապված քաղաքացիներն ուղղորդվել են, տրվել է մասնագիտական խորհրդատվություն:
Մարզպետի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքի պետական և համայնքային շինություններում բնակվող թվով 38 անձանց հետ, հաղորդակից դարձել նրանց խնդիրներին, ներկայացրել պետական աջակցության ծրագրերը։