Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից տեղահանված և Լոռու մարզի համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ

20.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից տեղահանված և Լոռու մարզի համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։
Մարզպետի օգնական, ՀՀ ՏԿԵ նախարարին կից՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ՝ պետական աջակցության տարբեր ծրագրերի իրազեկման նպատակով։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վանաձորի համայնքապետարանի, ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայության, ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մարզպետի օգնականի, համայնքապետարանի աշխատակիցների և ՄՍԾ մասնագետների կողմից ներկայացվել են ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ իրականացված, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերն՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ընտանիքների բնակարանային և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերին։ Ներկայացվել է ծրագրերից օգտվելու կարգը, համապատասխան պետական կառույցներին դիմելու ընթացակարգը։
Քաղաքացիների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնց պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58