Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն մարզային ենթակայության դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ

20.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 20-ին Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզային ենթակայության դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ:
Ներկա են եղել նաև մարզպետի խորհրդական Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորել է դպրոցներում կրթական գործընթացի պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանն ուղղված հետևողական ջանքերը: Նա ընդգծել է աշակերտների շրջանում բարձրագույն արժեքների՝ պետության, ընտանիքի, կրթության, մշակույթի նկատմամբ սեր, հոգատարություն ու նվիրվածություն սերմանելու կարևորությունը և ջանքերի կրկնապատկումը:
Արամ Ղազարյանը կարևորել է նաև ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում առավել մեծ պատասխանատվություն դրսևորելու անհրաժեշտութունը:
Մարզպետն անդրադարձել է աշխատանքային և կարգապահական մի շարք հարցերի, ընդգծել, որ թե՛ ինքը և թե՛ մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու պաշտոնյաները պատրաստ են շարունակելու ամենօրյա ռեժիմով քննարկել դպրոցներին առնչվող ցանկացած խնդիր՝ թե կրթական և թե՛ կազմակերպչական, աշխատանքային բնույթի հարցերի վերաբերյալ ու համապատասխան լուծումներ տալու:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արամ Ղազարյանը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի կապակցությամբ, մաղթել խաղաղություն, աշխատանքային ձեռքբերումներ և բարեկեցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58