Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում

13.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում  նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ և հանրապետության մյուս մարզերի մարզպետների մասնակցությամբ անցկացված  հերթական խորհրդակցությանը:

Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր:

 

Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր:

 

Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են տարվա ցուցանիշները:

 

Նախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:

 

Ներկայացվել է թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնությունը։

 

Նախաձեռնության հեղինակներ՝ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանը, Արուսյակ Մանավազյանն ու Ծովինար Վարդանյանն անդրադարձել են օրենքի նախագծին, առաջարկվող կարգավորումներին, որոնք պետք է լուծում տան թափառող շների խնդրին ամբողջ հանրապետությունում։

 

Նախագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13