Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն ընդգծել է անտառտնտեսություններում առավել խիստ վերահսկողութուն իրականացնելու անհրաժեշտությունը

13.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 13-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի, նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ-ի Լոռու մարզի Վանաձորի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Ջիլիզայի անտառնտեսությունների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:

Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր՝ խնդիրների վերհանման և արձանագրվող դեպքերը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար:

Մարզպետի առաջարկությամբ տեղամասերի պատասխանատուները ներկայացրել են տարվա կտրվածքով հայտնաբերված և արձանագրված դեպքերը։ Տեղեկատվություն է ներկայացվել նաև քաղաքացիներին տրամադրված թափուկ վառելափայտի ծավալների վերաբերյալ:

Մարզի ղեկավարն ընդգծել է առավել խիստ վերահսկողութուն իրականացնելու, հետևողական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը՝ անտառահատման ցանկացած անօրինական դեպք կանխելու, զանցառուներին հայտնաբերելու ուղղությամբ: Ա. Ղազարյանը հորդորել է առավել հաճախակի իրականացնել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ և սերտորեն համագործակցել մարզպետի աշխատակազմի հետ՝ պարբերաբար նաև տեղեկատվություն ներկայացնելով հայտնաբերված դեպքերի և խնդիրների վերաբերյալ:

Մարզպետը նշել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերելու խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծման նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04