Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները
11.12.2024
Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման, թիրախային ծրագրերի ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման նպատակով դեկտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՀՀ էկանոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում:
Մարզի ղեկավարը, ողջունելով նման ձևաչափով քննարկման կազմակերպումը, ևս մեկ անգամ ընդգծել է, որ զբոսաշրջությունը Լոռու մարզի զարգացման ռազմավարական ուղղություներից է, և Վանաձորը, որպես մարզկենտրոն, առաջնային դիրք է գրավում այս առումով:
Կոմիտեի նախահագն իր հերթին նշել է, որ Վանաձորի զբոսաշրջային գրավչության բացահայտումը, մարզկենտրոնը, որպես տուրիստական կենտրոն դիրքավորելու հարցը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում է, և վարչապետի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում այս նպատակով: Նա նշել է, որ ներկայում մի քանի գաղափարներ են քննարկվում՝ Վանաձորը՝ որպես զբոսաշրջային քաղաք դիրքավորելու ուղղությամբ՝ այս հարցում կարևորելով Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի հետ հետևողական աշխատանքների իրականացումը:
Կողմերը քննարկել են այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են զբոսաշրջային հոսքեր ներգրավել դեպի մարզկենտրոն, ինչն էլ իր հերթին շղթայական կերպով կբերի համապատասխան ենթակառուցվածքների զարգացման: Առաջարկվել է հանդես գալ հստակ ծրագրային առաջարկներով: