Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է զբոսաշրջության ոլորտին նվիրված ամփոփիչ միջոցառում. 2025թ.-ին աշխատանքներ կիրականացվեն Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման և թիրախային ծրագրերի իրականացման ուղղությամբ

11.12.2024

Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում դեկտեմբերի 11-ին անցկացվել է «Լոռու տարածաշրջանային զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «TourismTalks-ի» տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) ներկայացուցիչ Սվենյա Վայրաուխը, Վանաձորի համայնքապետարանի, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել է ներկաներին՝ իր խոսքում կարևորելով զբոսաշրջության ոլորտին նվիրված «TourismTalks» միջոցառման կազմակերպումը, որը պարբերական բնույթ  է կրում և ուղղված է ոլորտի առաջխաղացմանը:

- Զբոսաշրջությունը մարզի ռազմավարական ուղղություններից է և մենք մեծապես շահագրգռված ենք ոլորտի զարգացմամբ,-ասել է մարզի ղեկավարն՝ ընդգծելով նաև, որ պետբյուջեի միջոցներով և պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով դեպի պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաև միջպետական, հանրապետական, մարզային, համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման, ենթակառուցվածքների բարելավման հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, ինչը ևս կարևոր նախապայման է ոլորտի զարգացման համար:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Լուսինե Գևորգյանը, Սվենյա Վայրաուխը:

 Լ. Գևորգյանը նշել է, որ կոմիտեն աշխատանքներ է իրականացնում զբոսաշրջային հոսքերի ապակենտրոնացման և զբոսաշրջային կլաստերների մշակման ուղղությամբ: Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև ՀՀ զբոսաշրջության մասին օրենքում իրականացված փոփոխությունները ոլորտի օրենսդրական կարգավորումները:

-Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ նախատեսում ենք 2025թ.-ին աշխատանքներ իրականացնել Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման և թիրախային ծրագրերի իրականացման ուղղությամբ ևս,-ասել է կոմիտեի նախագահը:

Ոլորտի խնդիրների, մարզում զբոսաշրջության ակտիվացման հետ կապված ծավալվել է ակտիվ քննարկում:

«Լոռու տարածաշրջանային զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Քրիստինե Հովսեփայնն ամփոփել է կազմակերպության մեկտարյա գործունեությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13