Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները

10.12.2024

Դեկտեմբերի 10-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել այն համայնքների ղեկավարներին, ովքեր արդեն իսկ ապահովել են սեփական եկամուտների 100 տոկոսի հավաքագրում։ Նա հորդորել է շարունակել հետևողական լինել եկամուտների հավաքագրման ուղղությամբ, նշել, որ անհրաժեշտ է առաջիկայում ևս առավելագույն ջանքեր ներդնել բարձր ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ։

Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը: Նա նշել է, որ մարզի համայնքների բյուջեներով 2024 թ կտրվածքով նախատեսված սեփական եկամուտները դեկտեմբերի 9-ի դրությամբ ապահովվել են 903 %։ Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացվել և քննարկվել են նաև՝ ըստ համայնքների։

Մարզպետ Արամ Ղազարյանը հանձնարարել է հետևողական քայլեր ձեռնարկել, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկել հարկերի վճարման վերջնաժամկետի, սահմանվող տույժ ու տուգանքների վերաբերյալ, անհատական աշխատանքներ իրականացնել խոշոր հարկատուների՝ մասնավորապես իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների հետ:

Քննարկվել է նաև գետերի հուների և գետաբերուկների մաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը: Մարզի ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքների ընթացքը։

Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13