Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշատակի տուրք
07.12.2024
Դեկտեմբերի 7-ին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում` 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի:
Արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ավագանու անդամներ, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերը, կրթական, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ:
Աղոթք է բարձրացվել՝ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար, ապա՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: