Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստը
03.12.2024
Դեկտեմբերի 3-ին անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ներկայացվեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը «Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա» առթիվ, ընդգծվեց Լոռու մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունն աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող խնդիրների լուծմանը:
Գ. Ասրյանն ամփոփ ներկայացրեց վիճակագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, սոցիալական, իրավական խնդիրների վերաբերյալ՝ կրկին ընդգծելով դրանք հաղթահարելու պատրաստակամությունը:
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը, Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային
կենտրոնի տնօրեն, հանձնաժողովի անդամ Լուսինե Աքմաքչյանն անդրադարձան
անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումների գործընթացում առկա խնդիրներին՝ առաջարկելով առավել սերտ գործակցություն ապահովել ՄՍԾ-ի և մարզի համաբուժարանների հետ՝ առկա խնդիրներին լուծում տալու նպատակով:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում քննարկված խնդիրներին անդրադարձավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը:
Քննարկվեցին ոլորտին առնչվող այլ հարցեր ևս:
Օրվա խորհրդի շրջանակներում այցելություն կատարվեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի գրասենյակ, որտեղ հանձնաժողովի ներկայացուցիչները ծանոթացան կազմակերության տասնամյա գործունեությանը, քննարկեցին ոլորտային հարցեր: