Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում
02.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ իրականացրած շրջայցից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նախարարին են զեկուցել աղետից հետո վնասների ծավալները, վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, փոխհատուցումների ծավալները։
Նախարարը հանձնարարել է, օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, իրականացնել գետի հունի, գետաբերուկների մաքրման աշխատանքներ, որպեսզի գարնանն ընդառաջ հնարավոր լինի կանխարգելել հնարավոր նոր աղետները։
Խորհրդակցության երկրորդ հատվածում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։
Նախարարը հորդորել է սահմանել սեփական եկամուտների հավաքագրման բարձր շեմ և գերազանցել այն։