Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանում կայացել է քննարկում՝ նվիրված սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը

02.12.2024

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարությունների աջակցությամբ և Սոցիալական ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանում անցկացվել է քննարկում «Դարձի՜ր սոցիալական ձեռներեց, շենացրու՜ քո համայնքը», «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզի զարգացման գործում» թեմաներով։

Քննարկմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սոցիալական ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ։

Ներկաներին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից ողջունել է տեղակալ Գոռ Ասրյանը, կարևորել մարզի զարգացմանը միտված ծրագրերի դերը, շնորհակալություն հայտնել նախաձեռնության բոլոր կողմերին, մասնավորապես Սոցիալական ձեռներեցների դպրոցին և միջազգային ակադեմիային՝ մարզում իրականացվող կրթական և խորհրդատվական ծրագրերի համար:

Լոռու մարզպետի տեղակալը հույս է հայտնել, որ դրանք համայնքների զարգացման գործում արդյունավետություն կապահովվեն՝ նպաստելով տնտեսական ակտիվության բարձրացմանը:

Սոցիալական ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանը նշել է, որ վերջին տասնամյակում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեխանիզմների մշակումն ընդգրկվել է ինչպես տարբեր երկրների կառավարությունների, այնպես էլ՝ ՀՀ Կառավարության օրակարգում՝ սոցիալական ձեռներեցության ոլորտում մշակված մոդուլների կիրառումը դարձնելով համայնքների զարգացման նոր սոցիալական ու տնտեսական զարգացումներ ապահովող բիզնես մոդել: Այդ նպատակով Սոցիալական ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի կողմից մշակվել են պետական և մասնավոր հատվածի համագործակցությանն ուղղված կրթական ծրագրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում ծրագրի արդյունավետ իրագործման հետ կապված ընթացիկ հարցեր:

Գոռ Ասրյանն հավաստիացրել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է լիազորությունների շրջանակներում աջակցել նախաձեռնության ծրագրերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13