Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

254 մլն 700 հազար դրամ՝ 4 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար

29.11.2024

ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի նիստում կայացված որոշմամբ 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացվել է 2 մլրդ 43 մլն 744.6 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Այդ թվում՝ Լոռու մարզպետի աշխատակազմին է հատկացվել 254 մլն 700 հազար դրամ՝ թվով 4 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար.
 Վանաձորի Տիկնիկային թատրոնի հիմնանորոգում. աշխատանքներն ավարտված են:
 Տաշիր համայնքի Մեծավան, Լեռնահովիտ, Պաղաղբյուր, Ապավեն բնակավայրերի ճանապարհների վերանորոգում. աշխատանքները կատարված են 70 տոկոսով:
 Տաշիր բնակավայրի բազմաբնակավայր շենքի տանիքների վերանորոգում, էներգարդյունավետության, ջերմարդյունավետության բարձրացում. աշխատանքները կատարված են 90 տոկոսով:
 Ալավերդի բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում. աշխատանքներն ավարտված են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13