Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը
29.11.2024
Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նպատակով նոյեմբերի 28-ին հանդիպում-քննարկում է անցկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարության վարչության պետ Էդգար Հակոբյանի, վարչության խորհրդատվական բաժնի պետ Մերինե Աթոյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանի, վարչության և մարզի համայնքների գյուղատնտեսության հարցերով զբաղվող մասնագետների մասնակցությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, մասնավորապես անդրադառնալով նաև մի շարք ծրագրերում վերջին շրջանում իրականացված փոփոխություններին: (Ծրագրերին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով https://mineconomy.am/page/1338):
Նրանք պատասխանել են նաև ներկաների հարցերին, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն: