Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի պատվոգիր՝ պարուսույց, մանկավարժ Արայիկ Գևորգյանին
29.11.2024
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 28-ին անցկացվել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր, Պարարվեստի դպրոցի տնօրեն Արայիկ Գևորգյանի հոբելյանական տարեդարձի հանդիսավոր միջոցառումը:
Ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, պարարվեստի ոլորտի գործիչներ, հյուրեր:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից շնորհավորական խոսք հղելով՝ Գոռ Ասրյանը վաստակաշատ պարուսույցին մաղթել է ստեղծագործական վերելքներ: Մարզպետի տեղակալը Լոռու մարզպետի անունից Արայիկ Գևորգյանին հանձնել է պատվոգիր՝ Լոռու մարզում պարարվեստի պահպանման, զարգացման ու տարածման գործում երկարամյա, արգասաբեր ավանդի, սերունդների մեջ ազգային արժեքների, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, մշակութային դաստիարակությանը նպաստելու համար և 55-ամյակի կապակցությամբ:
Պարարվեստի ոլորտում նվիրական գործունեության համար Արայիկ Գևորգյանին շնորհավորել են նաև ներկաները, ուղերձներ են հղել նրա գործընկերները:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Արայիկ Գևորգյանի մանկավարժական և ստեղծագործական ուղին, իր և սաների հաջողության պատմությունները: Համերգային երեկոյին հանդես է եկել «Հորովել» երգի-պարի համույթը։