Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել
27.11.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 26-ին Լոռու մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Ընդունելությանը մասնակցել է ավելի քան 35 քաղաքացի մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ և այլ համայնքներից: Մարզի ղեկավարին դիմել են նաև Լոռու մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են համայնքային զարգացման, առողջապահական ծառայությունների բարելավման, առողջական, կրթական, զբաղվածության ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրների:
Արամ Ղազարյանը լսել է քաղաքացիներին, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել բարձրացրած հարցերը:
Որոշ խնդիրներ տեղում լուծումներ են ստացել, մի շարք հարցերի հետ կապված տրվել է մասնագիտական խորհրդատվություն:
Ներկայացված որոշակի հարցեր մանրամասն ուսումնասիրելու նպատակով մարզի ղեկավարի կողմից պատասխանատու պաշտոնյաներին տրվել են հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դիտարկելու և առաջարկներ ներկայացնելու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:
Մարզի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիների դիմումներին պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամետներում: