Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատակազմը շարունակում է վերահսկել ձնամաքրման աշխատանքները

27.11.2024


Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատու պաշտոնյաները հետևում են Լոռու մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից տարվող ձնամաքրման և սպասարկման աշխատանքներին:
• Վանաձոր-Սպիտակ ճանապարհի Սպիտակի ոլորաններում առատ տեղումների հետևանքով ձնամաքրման աշխատանքները սկսվել են գիշերային ժամերից, սակայն առատ տեղումների և ձնաբքի պատճառով դադարեցվել են և շարունակվել վաղ առավոտյան: Ներգրավվել են նաև Սպիտակ համայնքի տեխնիկական միջոցները: Զուգահեռ իրականացվում են նաև աղավազով մշակման աշխատանքներ: Պարեկային ծառայության կողմից արգելվել է կցորդիչով մեքենաների տեղաշարժը՝ խցանում չառաջացնելու համար, մինչև ճանապարհի լիարժեք մաքրումը: Աշխատանքները կշարունակեն վերահսկվել Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից:
• Մ-7՝ Վանաձոր-Գյումրի ճանապարհատվածը ձնաբքի և առատ ձյան պատճառով ևս եղել են խիստ դժվարանցանելի: Այժմ կատարվում են աղ-ավազով մշակման և ձնամաքրման աշխատանքներ: Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բաց է:
• Գուգարքի տարածաշրջան - Բազում բնակավայրից մինչև թունել ընկած հատվածի երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մ-8 միջպետական նշանակության ճանապարհին կատարվել են աղ-ավազով մշակման, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներ, որոշ հատվածներում առկա են ձնհալոցքային տեղամասեր, սակայն ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս հատվածում ևս համապատասխան աշխատանքներ են տարվում:
• Վանաձորից դեպի Ալավերդի տանող հատվածում ևս իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
• Ստեփանավանի ոլորաններում ամբողջ գիշեր կատարվել են աղ-ավազով մշակման, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներ: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները երթևեկելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
• Թումանյանի տարածաշրջանում ձնամաքրման և աղ-ավազով մշակման կարիք եղել է միայն Օձուն բնակավայրի հատվածում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները երթևեկելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
• Տաշիրի տարածաշրջանում ամբողջ գիշեր կատարվել են աղ-ավազով մշակման, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներ: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները երթևեկելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները փոխանցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի խիստ հանձնարարականը հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել ստեղծված անհարմարությունները և ապահովել անհրաժեշտ տեխնիկայի և աշխատուժի բավարար քանակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13