Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Վանաձորում ևս ակտիվ աշխատանքները շարունակվում են
26.11.2024
Աշխատանքային այց է կատարվել նաև Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի շինհրապարակ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Շինաշխատանքները մեկնարկել են 2022թ.-ին: Արժեքը 1 մլրդ 828 մլն դրամ է:
Աշխատանքի տեմպերը չեն գոհացրել մարզի ղեկավարին:
Ա. Ղազարյանն արձանագրել է նաև որոշակի թերություններ և բացթողումներ՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում վերացնել դրանք, ավելացնել նաև աշխատուժը՝ ժամկետների խախտումներ թույլ չտալու համար:
Ա. Ղազարյանը նշել է, որ անորակ որևէ աշխատանք չի ընդունվելու և ընդգծել, որ ամենօրյա մշտադիտարկումները կշարունակվեն:
Պաշտոնյաներն այցելել են նաև Վանաձորի թիվ 13 վերակառուցվող դպրոցի շինհրապարակ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ:
Ծրագրի պայմանագրային արժեքը 1 մլրդ 795 մլն դրամ է:
Կառուցվում է 3 մասնաշենք, այդ թվում՝ մարզադահլիճ։ Դպրոցը կունենա նաև 2 բաց խաղահրապարակ, կանաչ գոտիներ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թ դեկտեմբերին:
Աշխատանքներն ընթանում են ժամկետներին համապատասխան:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել շինարարներին կատարված աշխատանքի համար և հորդորել որակական ցուցանիշները շարունակել պահպանել առանց շեղումների։