Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը. մարզի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել որակի հետ կապված պահանջներին

25.11.2024

Մարզպետ Արամ Ղազարյանը՝ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, նոյեմբերի 22-ին աշխատանքային կանգառ է ունեցել նաև Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+236 – կմ 6+236 հատվածի (Վանաձոր քաղաքի հատված) հիմնանորոգվող ճանապարհահատվածում, հետևել աշխատանքների ընթացքին:

Իրականացվում է ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ:

Պայմանագրային արժեքը 1 մլրդ 320 մլն դրամ է:

Թեև աշխատանքներն ընթանում են մեծ թափով, սակայն մարզի ղեկավարի դիտարկմամբ՝ առկա են որոշակի որակական խնդիրներ, թերություններ:

Ա. Ղազարյանը նշել է, որ աշխատանքների ինտենսիվությանը զուգահեռ առաջնային է նաև որակական ցուցանիշների ապահովումը, և հորդորել շտկել թերությունները:

Հիշեցնենք, որ նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվել էր շուրջ 25 տարի առաջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13