Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն այցելել է Տերյան, Թատերական-Սոս Սարգսյան փողոցներ, Թատերական հրապարակ

25.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 22-ին շարունակել է շրջայցը մարզկենտրոն Վանաձորում՝ տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ:
Այց է կատարվել Վանաձորի Տերյան, Թատերական – Սոս Սարգսյան փողոցներ, Թատերական հրապարակ, որտեղ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Նշված փողոցները տասնյակ տարիներ անբարեկարգ են եղել, և այժմ շինաշխատանքները մեծ ոգևորություն են առաջացրել հարակից թաղամասերի բնակիչների շրջանում:
Տերյան փողոցում հիմնանորոգվում է 600 մ ճանապարհահատված:
Ծրագրի արժեքը շուրջ 260 մլն դրամ է, որից պետբյուջեի ներդրումը 117 մլն դրամ է:
Ներկայում իրականացվում են մայթերի հիմնանորոգման աշխատանքները:
Թատերական – Սոս Սարգսյան փողոցներում և Թատերական հրապարակում կառուցապատվող տարածքը շուրջ 6750 քառ մ է:
Ծրագրի արժեքը շուրջ 162 մլն դրամ է, որից պետբյուջեի մասնաբաժինը 72 մլն 900 հազար դրամ է:
Աշխատանքները մեկնարկել են արդեն շուրջ մեկ ամիս, և ավարտը նախատեսվում է հաջորդ տարի:
Մարզի ղեկավարն այստեղ ևս հետևել է շինաշխատանքների ընթացքին: Իր գոհունակությունը հայտնելով ընթացքի վերաբերյալ՝ Արամ Ղազարյանը հորդորել է պահպանել աշխատանքների տեմպը և որակը:
Մարզպետը զրուցել է նաև բնակիչների հետ, հաղորդակից դարձել նրանց կողմից բարձրացված խնդիրներին, վերջիններիս լուծման ուղղությամբ պատասխանատու պաշտոնյաներին մի շարք հանձնարարականներ տվել:
Շրջայցի ընթացքում մի քանի հատվածներում դիտարկելով խնդրահարույց շինարարական աշխատանքներ և շինություններ՝ մարզպետը հանձնարարել է ստուգել դրանց օրինականությունը և ոչ օրինական լինելու դեպքում՝ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում Արամ Ղազարյանը կրկին կարևորել է իրականացվող աշխատանքները հետագայում պահպանելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով , որ ՀՀ պետբյուջեի և համայնքի միջոցներից զգալի գումարներ են հատկացվում մարզկենտրոնը բարեկարգելու համար, և այդ ամենը ծառայելու է համայնքի բնակիչներին, սերունդներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 16:05:28