Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը աշխատանքային շրջայցն ավարտվել է Գուգարք բնակավայրում՝ քաղաքացիների հետ հանդիպմամբ

25.11.2024

Մարզպետ Արամ Ղազարյանի նոյեմբերի 22-ի աշխատանքային շրջայցն ավարտվել է Գուգարք բնակավայրում՝ քաղաքացիների հետ հանդիպմամբ, որին մասնակցել են նաև ԼՂՀ-ից տեղահանված և Գուգարքում բնակություն հաստատված քաղաքացիներ:

Ներկա են եղել նաև տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներ, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, բնակավայրի վարչական ղեկավար Հայկանուշ Սարգսյանը:

Մարզի ղեկավարը բնակիչներին է ներկայացրել Վանաձոր խոշորացված համայնքում, այդ թվում՝ Գուգարք բնակավայրում իրականացվող մեծածավալ շինաշխատանքները՝ կապիտալ ծրագրերի և սուբվենցիոն միջոցների շրջանակներում:

- Պետբյուջեից և համայնքային միջոցներից զգալի գումարներ են ներդրվում մարզում և մարզկենտրոն Վանաձորում բարեկարգ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, բակեր, դպրոցներ ու մանկապարտեզներ և այլն կարևոր կառույցներ ունենալու համար: Մեր խնդիրն է ունենալ զարգացող համայնքներ, բարեկեցիկ կյանքով ապրող բնակիչներ և այդ նպատակի համար արվում է առավելագույնը,-ասել է մարզի ղեկավարը:

Արամ Ղազարյանն ընդգծել է նաև բնակիչների կողմից կատարված աշխատանքը պահպանելու, արվածի նկատմամբ խնամք ցուցաբերելու կարևորությունը: Մարզի ղեկավարը պատասխանել է բնակիչների մի շարք հարցերին:

Արամ Ղազարյանն ընդգծել է, որ մարզպետի աշխատակազմը մշտական ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված անձանց սոցիալական խնդիրները և ներկայացրել է նրանց ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը:

Բնակիչները մարզպետին դիմել են բնակավայրի մյուս ճանապարհների, կոյուղու համակարգի, տրանսպորտի բարելավման հարցերով և այլն։

Նրանց տեղեկացվել է, որ կոյուղագծի կառուցման ծրագիրը սուբվենցիոն ծրագրով կիրականացվի 2025 թ.-ին:

Մարզպետը վստահեցրել է, որ կառավարության, մարզային և համայնքային իշխանությունների ջանքերով բոլոր խնդիրներն աստիճանաբար լուծում կստանան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13