Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի շինհրապարակ, նորակառույց Տիկնիկային թատրոն

25.11.2024

Մարզպետ Արամ Ղազարյանը պաշտոնյաների ուղեկցությամբ նոյեմբերի 22-ին այցելել է Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի շինհրապարակ:
Մարզի ղեկավարը ճանապարհին կանգ է առել կից գործող հագուստի շուկայի տարածքում, համայնքային և առօրյա խնդիրների մասին զրուցել աշխատակիցների հետ, ապա շարունակել շրջայցը դեպի շինհրապարակ:
Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման ծրագրի արժեքը (2-րդ փուլ) 302 մլն դրամ է, որից պետբյուջեի ներդրումը կազմում է 211 մլն 400 հազար դրամ:
Մանկապարտեզը նախատեսված է 180-200 երեխայի համար՝ 6 խմբասենյակով:
Մարզի ղեկավարը հետևել աշխատանքների ընթացքին:
Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2024թ. վերջ:
Մարզի ղեկավարը հանձնարարել է շտկել անգամ ամենափոքր թերությունները, ավարտական աշխատանքներին զուգընթաց՝ հետևողական լինել նաև մանկապարտեզը գազամատակարարմամբ, ջրամատակարարմամբ և էլեկտրամատակարարմամբ ապահովելու գործընթացներն արագ կարգավորելու ուղղությամբ՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ:
Նա կարևորել է օր առաջ երեխաների հաճախումը մանկապարտեզ՝ բարեկարգ և հարմարավետ պայմաններում:
Աշխատանքային օրը շարունակվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնանորոգված շենքում, որը սուբվենցիոն ծրագրով ավարտին է հասցվել:
Ծրագրի արժեքը շուրջ 89 մլն 600 հազար դրամ է, որից պետբյուջեի ներդրումը շուրջ 40 մլն 320 հազար դրամ է։
Շրջայցի ընթացքում, մարզի ղեկավարը դիտարկումներ է արել որոշ որակական խնդիրների վերաբերյալ, հանձնարարել արագ շտկել դրանք և զեկուցել արդյունքների մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58