Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գումար է հատկացվել Լոռու մարզում մի շարք շինարարական և նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար
22.11.2024
ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում կայացված որոշմամբ գումար է հատկացվել Լոռու մարզում մի շարք շինարարական և նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար ևս.
• Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգում՝ 164 մլն 500 հազար դրամ,
• Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածի հիմնանորոգում՝ 1 մլրդ 027 մլն 671.8 հազար դրամ,
• Մ-7, /Մ-3/ - Սպիտակ – Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 4+500-ում գտնվող Նալբանդի թունելի հիմնանորոգման նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ՝ 999.9 մլն դրամ,
• Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն L=42մ պողպատե ֆերմաներով թռիչքային կառուցվածքով ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում՝ 48 մլն 567.6 հազար դրամ,
• Մ-6 – Ախթալա ա/ճանապարհի վրա Դեբետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցում՝ 60 մլն 546.8 հազար դրամ,
• Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով L=39մ թռիչքային կառուցվածքով 2-րդ կամրջի կառուցման նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար՝ 3 մլն 850 հազար դրամ: