Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բոլոր խնդիրները հետևողականորեն լուծում կստանան. Լոռու մարզպետ

22.11.2024

Արամ Ղազարյանի աշխատանքային շրջայցի հաջորդ կանգառը՝ պաշտոնյաների ուղեկցությամբ, Դարպաս բնակավայրում էր:
Այստեղ մարզի ղեկավարին են ներկայացվել 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված ներհամայնքային փողոցները՝ 1 կմ 350 մ ընդհանուր երկարությամբ և 6000 քառ մ տարածքով։ Ծրագրային արժեքը կազմում է 68 մլն դրամ : Աշխատանքներն ավարտված են։
Արամ Ղազարյանն այստեղ ևս հանդիպել է բնակիչների հետ՝ ներկայացնելով նրանց պետություն-համայնք համատեղ ներդրմամբ բնակավայրում իրականացվող ծրագրերը և կարևորելով կատարված աշխատանքների նկատմամբ խնամք և հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Բնակիչներն իրենց հերթին մարզի ղեկավարին են ներկայացրել բնակավայրին առնչվող մի շարք խնդիրներ:
Ա. Ղազարյանը նշել է, որ բոլոր խնդիրները փուլառփուլ հետևողականորեն լուծում են ստանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-23 12:25:21