Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը շրջայց է իրականացրել Վանաձոր համայնքում

22.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 22-ին շրջայց է կատարել Վանաձոր համայնքում՝ դիտարկելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական բյուջեով կապիտալ ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։
Մարզի ղեկավարին ուղեկցել են տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներ, Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Լոռու մարզպետի առաջին կանգառը Վանաձորի Տարոն 2 թաղամասում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրով կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Բացի ճանապարհների նորոգումից, իրականացվում են նաև մայթերի վերակառուցման և սալիկապատման աշխատանքներ՝ 2.6 կմ երկարությամբ։
Ծրագրի արժեքը կազմում է 538 միլիոն դրամ, որից պետբյուջեի մասնաբաժինը կազմում է 242 մլն 100 հազար դրամ։
Ներկա պահին ընթանում են եզրաքարերի և հիմնային շերտի տեղադրման աշխատանքներ։ Ճանապարհի մի հատվածն արդեն մեկ շերտ ասֆալտապատվել է։
Արամ Ղազարյանն ընդհանուր առմամբ իր գոհունակությունն է հայտնել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, կարևորել է աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2025թ. մարտ ամսին։
Տարոն 2 թաղամասում մարզի ղեկավարը զրուցել է բնակիչների, ճանապարհին կից գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ, ընդգծել հիմնանորոգված ճանապարհների և բակերի քանդման, ճանապարհների երկայնքով և բակերում մեքենաների թափքերի տեղադրման, խանութների և վաճառքի կետերի դիմացի հատվածներում ապօրինի կերպով ապրանքների տեղադրման, շինարարական աղբի կուտակման, մայթերը, բակերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը բացառելու անհրաժեշտությունը:
Մարզի ղեկավարը ծանոթացել նաև նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներին։ Մասնավորապես՝ բնակիչները բարձրացրել են թաղամասի ջրամատակարարման գրաֆիկի շեղումների և էներգամատակարարման հաճախակի խաթարման խնդիրները։
Լոռու մարզպետը վստահեցրել է, որ հարցերի վերաբերյալ հետևողական կլինի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13