Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
79 միլիոն 205 հազար դրամ` Լոռու մարզի 5 դպրոցներում շինարարական աշխատանքների իրականացման համար
21.11.2024
Նոյեմբերի 21-ին անցկացվել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստին ներկա է եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ին նիստում կայացված որոշմամբ 79 մլն 205 հազար դրամ գումար է նախատեսվել Լոռու մարզի 5 դպրոցներում շինարարական աշխատանքների իրականացման համար։
Գումար հատկացվում է հետևյալ դպրոցներին
• «Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ 25 մլն դրամ,
• «ք. Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ 24 մլն դրամ,
• «ք. Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ 20 մլն 205 հազար դրամ,
• « Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ 5 մլն դրամ
• « Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ 5 մլն դրամ: