Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

18.11.2024

Նոյեմբերի 18-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հետ կապված՝ քննարկվել է մարզում սուբվենցիոն և կապիտալ ծրագրերի ընթացքը: Մարզի ղեկավարին զեկուցվել են իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ մշտադիտարկման, ինչպես նաև ավարտական փուլում գտնվող օբյեկտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Տեղեկացվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է 32 ծրագրի ընթացք. մի քանի շինօբյեկտներում արձանագրվել են թերություններ և տրվել համապատասխան ցուցումներ՝ դրանք արագ շտկելու, որակական ցուցանիշներին խստորեն հետևելու վերաբերյալ:
Ներկայացվել է նաև աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների՝ բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված թվով 37 ընտանիքի կողմից բնակարանների ձեռբերման ընթացքը:
Մարզի ղեկավարը հանձնարարել է շարունակել ամենօրյան հսկողության տակ պահել մարզում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ խստորեն հետևելով որակական ցուցանիշներին և կատարման ժամկետներին:
Մարզի ղեկավարին են ներկայացվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները:
Ա. Ղազարյանը մարզպետի պատասխանատու պաշտոնյաներին ևս մեկ անգամ հորդորել է խիստ վերահսկողության տակ պահել գործընթացը և պարբերաբար զեկուցել արդյունքների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև աղետի գոտում, ինչպես նաև գյուղատնտեսության, կրթության, առողջապահության բնագավառներում իրականացվող աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին:
Տրվել են նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13