Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Պարեկային ծառայության հետ համագործակցության վերաբերյալ հարցեր

14.11.2024

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացվել է Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, Լոռու մարզի համայնքների ղեկավարների հանդիպումը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանի և Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի հետ:
Հովհաննես Ավետիսյանը մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջունել է Պարկային ծառայության պաշտոնյաներին՝ նման ձևաչափով հանդիպման կազմակերպման նախաձեռնության համար և ընդգծել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և Պարեկային ծառայություն համագործակցության կարևորությունը ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհներին անվտանգության ապահովման, համայնքներում կարգուկանոնի հաստատման առումով:
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար: Նա նշել է, որ Պարեկային ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ավելի քան երեք տարի առաջ՝ կարևորելով քննարկումների արդյունքում համակարգում առկա խնդիրների վերհանումը, ինչու չէ նաև՝ ձեռքբերումների մատնանշումը և հետագա գործակցության շրջանակների սահմանումը:
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները և համայնքների ղեկավարներն ընդգծել են Պարեկային ծառայության կարևորությունը:
Քննարկման արդյունքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք խնդիրների: Դիտարկումներ են արվել երթևեկության նշանների տեղադրման հետ կապված համատեղ աշխատանքներ իրականացնելու և այլ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել են նման կառուցողական քննարկումների անցկացումը, այդ թվում նաև՝ առանձին համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13