Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

13.11.2024

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մարզպետ Արամ Ղազարյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին ՏԻՄ օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Լոռու մարզի և մարզի բնակիչների:
Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ խորհրդական Նարեկ Թովմասյանին (որոշման հղումը՝ http://lori.mtad.am/files/legislation/68510.pdf, կենսագրությունը՝ http://lori.mtad.am/structure/bio/612/):
Մարզի ղեկավարը շնորհավորել է Նարեկ Թովմասյանին՝ պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն:
Ա. Ղազարյանը հույս է հայտնել, որ Ն. Թովմասյանն իր փորձառությամբ և աշխատանքային պատասխանատու գործունեությամբ կնպաստի ոլորտային մի շարք խնդիրների լուծմանը՝ ի շահ Լոռու մարզի զարգացման:
Նորանշանակ խորհրդականն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատրաստակամություն՝ իր ողջ ներուժը ներդնելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Մարզի ղեկավարին են ներկայացվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, քաղաքաշինության, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքները:
Մարզպետը պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է ամենօրյա վերահսկողության տակ պահել ըստ ոլորտների իրականացվող աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքային կարգապահական մի շարք հարցերի, ոլորտային խնդիրների: Տրվել են նոր հանձնարարականներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13