Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվել է ՏԻՄ համակարգի 28-ամյակը

12.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության մի շարք անդամներ, այլ պետական պաշտոնյաներ, ՀՀ մյուս մարզերի մարզպետները և բոլոր համայնքապետերը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, միջազգային և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին և խոսել ՏԻՄ համակարգի կայացման և առաջիկայում սպասվող անելիքների մասին․«Մենք շարունակելու ենք աշխատել համայնքային ունակությունները բարելավելու, կարողությունները հզորացնելու ուղղությամբ: Ներդրվում են նորարարական ծրագրեր, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտական աշխատանք է տարվոււմ կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման ուղղությամբ, ինչը կապահովի ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում»,-նշել է Սանոսյանը։
Տեսաուղերձով ներկաներին է դիմել նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ամենամեծ համայնքի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր հերթին արձանագրել է, որ Տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է, բայց դեռ շատ անելիքներ կան։ Փաշինյանը կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների հարցը, որոնք չմիավորման պարագայում դուրս են մնում համաչափ զարգացումից, սահմանափակ բյուջեի պարագայում չեն կարողանում խոշոր ծրագրեր իրականացնել։ Վարչապետը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով․ «Քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է»,- ասել է Վարչապետը և ընդգծել համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը։
Ըստ Վարչապետի՝ և՛ «համայնք», և՛ «պետություն» հասկացությունները կոլեկտիվ ջանքի արդյունքում կյանքը բարելավելու գործիքներ են․ «Այս համատեքստում, շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է: Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառման ավարտին մի շարք համայնքներ տարբեր անվանակարգերում խրախուսվել են ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրերով:

Լոռու մարզից շնորհակալագրերով են պարգևատրվել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը՝ համար և Թումանյան համանքի ղեկավար Սուրեն Թումանյանը՝ «Վերջին տարիներին սեփական եկամուտների դինամիկ աճ արձանագրելու» համար

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13