Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դեկտեմբերի 1-ը անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարման վերջնաժամկետն է

12.11.2024

Հիշեցնում ենք անշարժ գույքի հարկի վճարման համար սահմանված ժամանակացույցը.
• ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,
• կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
• Փոխադրամիջոցների գույքահարկի վճարման վերջնաժամկետն է դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Նշված ժամկետից ուշ վճարումներ իրականացնելու դեպքում հաշվարկվում է տույժ:
Լոռու մարզպետի աշխատակազմը հորդորում է բոլոր քաղաքացիներին սահմանված ժամկետներում կատարել համայնքի նկատմամբ բոլոր հարկային պարտավորությունները:
Գործարկվել է https://pay.e-community.am/am/ հարթակը, որի միջոցով հնարավորություն ունեք կատարել գույքային հարկերի հեշտ և արագ վճարում: Այս գործիքն առավել թափանցիկ է դարձնում ՏԻՄ–ի աշխատանքը:
Մասնակցե'նք մեր համայնքի զարգացմանը: Մեր երեխաներին հնարավորություն տա՛նք ապրելու բարեկեցիկ համայնքում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13