Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի աշխատակազմը, մարզային ենթակայության կրթական, առողջապահական կառույցները միացել էին համաքաղաքային շաբաթօրյակին
11.11.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի աշխատակազմը նոյեմբերի 9-ին վաղ առավոտից մասնակցեց Վանաձորում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին:
Միջոցառմանը ներգրավվել էին նաև Վանաձորի համայնքապետարանի, Գուգարք, Շահումյան և Դարպաս բնակավայրերի, համայնքապատկան կառույցների, պետական և մասնավոր հիմնարկների աշխատակիցները, քաղաքացիական հասարակության ակտիվ խմբեր, սրտացավ քաղաքացիներ։
Մարզկենտրոն Վանաձորի մաքրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով մասնակիցների համար առանձնացվել էին աշխատանքային տեղամասեր: Լոռու մարզպետի ողջ աշխատակազմն ակտիվորեն մասնակցեց Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու տարածքի սանմաքրման, բարեկարգման և հարդարման աշխատանքներին։
Մարզային ենթակայության կրթական հաստատությունները, առողջապահական հիմնարկները ևս միացել էին Վանաձոր համայնքի «Համաքաղաքային շաբաթօրյակ» միջոցառմանը:
Մանկավարժական կոլեկտիվներն ու բուժաշխատողներն ակտիվորեն մասնակցել են կրթական և առողջապահական կառույցների ու նրանց հարակից տարածքների մաքրան աշխատանքներին:
Մարզի ղեկավարը խիստ կարևորել է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, հորդորել ամենօրյա աշխատանքով նպաստել համայնքի զարգացմանը, առավել գեղեցիկ ու մաքուր միջավայր ստեղծելուն:



