Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային իրազեկում՝ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ

08.11.2024

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկում իրականացելու և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով շարունակվում են այցերը Լոռու մարզի համայնքներ: Նոյեմբերի 7-ին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության և նորարարությունների վարչության գլխավոր մասնագետներ Մուշեղ Ղազարյանը, Ջոն Սիմոնյանը, մարզպետի աշխատակազմի մասնագետները Փամբակ և Թումանյան համայնքներում հանդիպումներ են ունեցել նշված համայնքների բնակավայրերի գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ: Հանդիպումներին ներկա են եղել համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ և բնակավայրերի վարչական ղեկավարները:
Հանդիպումների ընթացքում հանգամանորեն ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը և դրանց դիմելու մեխանիզմները:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել 2024-2028թթ. «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման», «Մթերատվության բարձրացման» և «Մեղվաբուծության զարգացման» փորձնական ծրագրերին: Նշվել է, որ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման» 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը:
Մթերատվության բարձրացման ծրագիրը կրում է փորձնական բնույթ: Վերջինիս նպատակն է 2025-2026 թվականների ընթացքում բարելավել տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը:
Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի նպատակն է ՀՀ-ում նպաստել մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը: Նախարարության և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները պատասխանել են տնտեսվարողներին մտահոգող հարցերին, ընդգծել պետական օժանդակության ծրագրերից օգտվելու կարևորությունը, նշել, որ ամենօրյա ռեժիմով պատրաստ են խորհրդատվություն տրամադրելու:

Ծրագրերի մասին առավել ամբողջական տեղեկատվությունն այստեղ՝
https://mineconomy.am/page/1338 :


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49