Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին սեփական եկամուտների ցուցանիշները

05.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 4-ին խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների քննարկման նպատակով:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, համայնքապետարանների պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզպետ Արամ Ղազարյանը նշել է, որ համայնքների հարկերի հավաքագրման ցուցանիշները չեն գոհացնում, հետևաբար անհրաժեշտ է առաջիկայում առավելագույն ջանքեր ներդնել, բացը լրացնելու և հավաքագրման ցուցանիշները 100 և ավելի տոկոսով կատարելու նպատակով:
Մերի Դալլաքյանի ներկայացմամբ՝ 2024թ. 9 ամիսների կտրվածքով համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 62.7%` տարեկան պլանի նկատմամբ, հոկտեմբեր ամսվա կատարողականը կազմել է 71.5%:
Կարևորվել է հատկապես անհատական աշխատանքների իրականացումը 200 հազար և ավելի դրամի հարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ, քաղաքացիներին հարկային պարտավորությունների վերաբերյալ ծանուցումները, հանրային լայն իրազեկումը:
Անդրադարձ է կատարվել նաև բազաներում առկա անճշտությունների շտկման անհրաժեշտությանը, գույքահարկի համար տրվող արտոնություններին՝ կարևորելով, որ այդ արտոնությունները լինեն հիմնավորված և օրենքով թույլատրելի սահմաններում:
Մարզի ղեկավարի առաջարկությամբ համայնքառհամայնք քննարկվել են նաև կատարողականները՝ ըստ առանձին հարկատեսակների: Համայնքների ղեկավարները և հավաքագրումների համար պատասխանատու պաշտոնյաները ներկայացրել են նաև թերացումների պատճառները և հիմնականում նշել, որ պարտավորվում են կատարողականը հասցնել 100 և ավելի տոկոսի:
Մարզպետը հորդորել է բոլոր համայնքապետերին խստագույնս հետևողական լինել եկամուտների հավաքագրման ուղղությամբ: Միաժամանակ նշել , որ 2025թ. բյուջեով Լոռու մարզի համայնքներին ՀՀ կառավորության կողմից հատկացված դոտացիայի չափը 2024թ. համեմատ ավելացել է 1 մլրդ 467 մլն 924.9 հազար դրամով:
Ա. Ղազարյանն ասել է, որ ՀՀ կառավարության կողմից համայնքներին հատկացվող դոտացիայի նպատակն է աջակցել համայնքների հավասարաչափ զարգացմանը, այդուհանդերձ քաղաքացիները ևս պետք է պարտավորվեն կատարել իրենց հարկային պարտավորությունները՝ համայնքներում մեծ թվով ծրագրեր իրականացնելու համար:
Նա անդրադարձել է հատկապես պետբյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում աշխատող և հարկային պարտավորությունները չկատարող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նման գործելաոճն անթույլատրելի է:
Մարզպետ Արամ Ղազարյանն, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ հաջորդ քննարկումը կկազմակերպվի առաջիկայում, իսկ մինչ այդ մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով կվերահսկվի հավաքագրումների գործընթացը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13