Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին վերաբերող մի շարք հարցեր

05.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 4-ին խորհրդակցություն էր հրավիրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ կապված մի շարք հարցերի քննարկման նպատակով:
Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, համայնքների ղեկավարները, ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ստեղծված հասարակական խորհրդի մարզային անդամներ Արթուր Աթանեսյանը, Հայկ Հակոբյանը, Վրեժ Մելքումյանը, ովքեր ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներ են:
Լոռու մարզպետը համայնքապետերին է ներկայացրել խորհրդի Լոռու մարզային ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել նրանց կազմում ընդգրկվելու համար և հույս հայտնել, որ մարզպետի աշխատակազմի և համայնքապետերի հետ ակտիվ համագործակցությամբ հնարավոր կլինի առավել արագ և արդյունավետ արձագանքել տեղահանված անձանց խնդիրներին:
Այժմ Լոռու մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 5438 քաղաքացի: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նրանց խնդիրների լուծման ուղղությամբ մարզում տարվող աշխատանքները: Մարզի ղեկավարը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել տեղահանված քաղաքացիների խնդիրները, շարունակել ակտիվ հանդիպումները նրանց հետ, տեղում լուծելի հարցերը արագ կարգավորել, իսկ համակարգային լուծում պահանջող խնդիրները ներկայացնել՝ ընդգրկվելու խորհրդի նիստերի օրակարգում: Մարզի ղեկավարը հորդորել է լիազորությունների շրջանակում օգնել քաղաքացիներին փաստաթղթերի համալրման, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման, զբաղվածության ապահովման, պետական աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու և այլ հարցերում:
Արամ Ղազարյանը հանձնարարել է սերտ համագործակցությամբ վեր հանել, հավաքագրել և ամբողջացնել Լոռու մարզում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները, հարցերը և առաջարկությունները դրանց համար լիարժեք կարգավորումներ գտնելու նպատակով:
Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին վերաբերող այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13