Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակ համայնքում մարզի ղեկավարը ծանոթացել է կապիտալ և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

04.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 1-ին շրջայց է կատարել Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինհրապարակներում:

Տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, մարզային և համայնքային պատասխանատու պաշոնյաների, վարչական ղեկավարների ուղեկցությամբ դիտարկվել են շինարարական օբյեկտներում կատարվող ընթացիկ աշխատանքները և արդյունքները:

Պաշտոնյաների առաջին կանգառը եղել է Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվել է ճանապարհների ասֆալտապատում և հիմնանորոգում՝ 1-ին փողոց՝ 260մ և 1-ին փողոց 3-րդ փակուղի՝ 160մ երկարությամբ ճանապարհահատվածներում: Պայմանագրային արժեքը՝ մոտ 17,6 մլն դրամ: Աշխատանքները փաստացի ավարտվել են:

Շինարարության պատասխանատուները մարզպետին են ներկայացրել կատարված աշխատանքները:

Լոռու մարզպետը Լուսաղբյուրում զրուցել է նաև բնակիչների հետ, հետաքրքրվել համայնքային առաջնահերթ խնդիրներով։

Բնակիչները հարցեր են բարձրացրել գյուղի որոշ թաղամասերի բնակարանների գազաֆիկացման վերաբերյալ։ Մարզպետը համայնքի ղեկավարին հանձնարարել է հնարավորության սահմաններում օժանդակել քաղաքացիներին։

Արամ Ղազարյանն այցելել է նաև Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 134 աշակերտ։ Մարզի ղեկավարը հետաքրքրվել է դպրոցի խնդիրներով, առաջիկա ծրագրերով։

Դպրոցի տնօրենն առանձնացրել է բակի ասֆալտապատման և էլեկրտրամատակարարման ցանցի նորացման խնդիրը։ Արամ Ղազարյանը նշել է, որ խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։

Լոռու մարզպետն այցելել է նաև Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Լուսաղբյուրում կառուցվող «Մոդուլային» տիպի 144 երեխայի համար նախատեսված մսուր-մանկապարտեզի շինհրապարակ: Աշխատանքները մեկնարկել են, այժմ կատարվում են հիմքի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 856 միլիոն դրամ է։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականին։

Մարզի ղեկավարը Լուսաղբյուրում այցելել է նաև 44֊օրյա պատերազմում անմահացած հերոս Մյասնիկ Սիմոնյանի ընտանիք, զրուցել հարազատների հետ, հետաքրքրվել ընտանիքի խնդիրներով։

Հաջորդիվ, պաշտոնատար անձինք այցելել են Մեծ Պարնի բնակավայր, այցելել մշակույթի տուն, որը երեք փուլով(ընդհանուր ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամ ներդրմամբ) ամբողջությամբ հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ներկայում աշխատանքներն ավարտական և թերությունների վերացման փուլում են:

Մարզի ղեկավարը շինարարների հետ զրույցում խիստ կարևորել է պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը, աշխատանքներում բարձր որակի ապահովումը և սահմանված ժամկետներում ծրագրերն ավարտելու անհրաժեշտությունը։

Համայնքում նախորդ տարիներին մի շարք սուբվենցիոն ծրագրեր ևս իրականացվել են, այդ թվում՝ փողոցի լուսավորության համակարգի անցկացում, գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում, պուրակի կառուցում։ Շուտով նախատեսվում է մեկնարկել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի տուֆ քարով սալարկումը, 2025թ. համար ևս նախատեսված է գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգում։

Մարզի ղեկավարը զրուցել է նաև բնակիչների հետ, հաղորդակից դարձել նրանց կողմից բարձրացված խնդիրներին, այդ թվում՝ էլեկտրասյուների և էլեկտրալարերի նորացման, բնակարանային խնդիրների, համայնքային ճանապարհների բարեկարգման և այլն։

Արամ Ղազարյանը նշել է, որ ՀՀ կառավարության ամբողջական ֆինանսավորմամբ և պետություն֊համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով բոլոր խնդիրները փուլառփուլ լուծում են ստանում, միաժամանակ կարևորել բնակիչների կողմից հարկային պարտավորությունների կատարումը։

֊Մեծ Պարնին զգալիորեն թերանում է սեփական եկամուտների հավաքագրման առումով, իսկ սուբվենցիոն ծրագրերը հնարավոր է իրականացնել, եթե հարկերի բավարար հավաքագրում է իրականացվում։ Անհրաժեշտ է, որ նաև բնակիչները կատարեն իրենց պարտավորությունները,֊ ասել է մարզի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ հետևողական կլինի բարձրացված բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13