Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնուտ բնակավայրում մարզպետը ներկայացրել է մարզում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերը, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները

04.11.2024

Եղեգնուտ բնակավայր այցի շրջանակներում մարզպետ Արամ Ղազարյանը չնախատեսված կանգառ է ունեցել, հանդիպել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, մտահոգող խնդիրներով։

Մարզպետ Արամ Ղազարյանը բնակիչներին է ներկայացրել ՀՀ կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերը, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և այլն։

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետի աշխատակազմը անում են ամեն հնարավորը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով։ Համայնքներում, այդ թվում և՝ Եղեգնուտ բնակավայրում առկա խնդիրներին լուծում է տրվում՝ ըստ առաջնահերթությունների։

Մարզի ղեկավարին են ներկայացվել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ որոշ թաղամասերի գազաֆիկացման, գյուղամիջյան երկրորդային ճանապարհների ասֆալտապատման և այլն։

Ա Ղազարյանը նշել է, որ Եղեգնուտի գլխավոր ճանապարհը ասֆալտապատվել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ, իսկ երկրորդային ճանապարհներին ներկայում հարթեցման աշխատանքներ են իրականացվում, ինչ վերաբերում է գազաֆիկացմանը, մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ ծրագիրը ներառված է 2024թ սուբվենցիոն ծրագրում և առաջիկայում աշխատանքները կմեկնարկեն։

Ա Ղազարյանը վստահեցրել է, որ, ըստ առաջնահերթության, կապիտալ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բոլոր խնդիրները լուծում կստանան։ Բնակիչները շնորհակալություն են հայտնել մարզի ղեկավարին Եղեգնուտի երկրորդային ճանապարհների բարեկարգման հարցում աջակցելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13