Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց՝ Սպիտակ համայնք

04.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ նոյեմբերի 1-ին աշխատանքային այց է կատարել Սպիտակ համայնք:
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու, Սպիտակ ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանի, ՄՍԾ Սպիտակի տարածքային կենտրոնի ներկայացուցիչների, այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին, առաջնահերթություններին, համայնքի զարգացման հեռանկարներին, համայնքային միջոցների նպատակային օգտագործման խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզի ղեկավարը կարևորել է աշխատանքում բարձր պատասխանատվությունը, ազնվությունը և անաչառությունը։
֊Չնայած իրականացվող աշխատանքներին՝ բավականին անելիքներ կան դեռևս ցանկալի արդյունքին հասնելու համար։ Յուրաքանչյուրիս պարտքն է մեր իրավասությունների և լիազորությունների շրջանակներում անել առավելագույնը հանուն մեր համայնքների, մարզի և Հայաստանի Հանրապետության զարգացման, հանուն բնակիչների բարեկեցության, կենսամակարդակի բարձրացման։ Երբեք չպետք է բավարարվել արվածով։ Պետք է կրկնապատկել ջանքերը։ Պաշտոնավարման ժամկետը պետք է առավելագույնս տնօրինել հանուն բնակիչներին և մարզին ծառայելու,֊ ասել է մարզի ղեկավարը։
Քննարկվել են նաև բոլոր հարկատեսակների, այդ թվում սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր, որոնց առնչությամբ մարզպետը կարևորել է համայնքապետարանի աշխատակազմի հետևողական աշխատանքը բարձր ցուցանիշերի ապահովման գործում: Ներկայացվել է, որ հոկտեմբերի 1֊ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 86 տոկոս։ Համայնքապետարանի պատասխանատուները վստահեցրել են, որ մինչև տարեվերջ ցուցանիշները կհասցնեն 100 և ավելի տոկոսի։
Արամ Ղազարյանն ընդգծել է հարկերի հավաքագրման կարևորությունը, նշել, որ այդ գործընթացից է կախված համայնքի հետագա զարգացումը, որովհետև հավաքագրված գումարները ծախսվում են համայնքային խնդիրները լուծելու և համայնքն՝ իր բնակավայրերով զարգացնելու նպատակով։ Ա. Ղազարյանը կարևորել է բնակավայրերի վարչական ղեկավարների պատասխանատու աշխատանքը հարկերի հավաքագրման պատշաճ իրականացման հարցում, ինչը նրանց հիմնական գործառույթներից մեկն է։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքաշինական մի շարք հարցերի, տնակների ապամոնտաժման, տնակներում բնակվող ընտանիքներին կացարանով ապահովման և այլ հարցերի վերաբերյալ։
֊Շատ կարևոր է ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերի վերաբերյալ իրազեկման լայնամասշտաբ աշխատանքները։Այցերը բնակավայրեր, բնակչության մասնակցությամբ հանդիպումների և բացատրական աշխատանքների իրականացումը,֊ասել է մարզի ղեկավարը՝ հորդորելով տարբեր ոլորտներում պետության աջակցությամբ կյանքի կոչվող ծրագրերի վերաբերյալ լայնորեն իրազեկել հանրությանը և օգնել օգտվելու այդ ծրագրերի ընձեռած հնարավորություններից։
Անդրադարձ է կատարվել նաև համայնքի զարգացման հնարավորություններին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերին։
Մարզպետը կարևորել է բոլոր կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմին, վարչական ղեկավարներին, ավագանու անդամներին հորդորել է աշխատել մեծ պատասխանատվությամբ. ողջ ներուժով, քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցրերի նկատմամբ լինել հետևողական և լիազորությունների շրջանակներում աջակցել դրանց լուծմանը։
Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, սպորտի ոլորտի զարգացմանը վերաբերող և համայնքային մի շարք այլ հարցերի ևս։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13