Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը ծանոթացել է Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի կառուցման աշխատանքներին

04.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին եղել է Եղեգնուտ և Դեբեդ բնակավայրերում, ծանոթացել Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի կառուցման աշխատանքներին, բիզնես նախագծին։
Հանգստավայրը նախատեսվում է շահագործման հանձնել 2026թ․-ին։
Հանգստավայրի համահիմնադիր, «ONE WAY TOUR» ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանը մարզի ղեկավարին է ներկայացրել «Նուրի» ռիզորթ նախագիծը, նշելով, որ նպատակ ունեն հյուրերին մատուցել բարձրորակ ծառայություններ, իսկ համայնքին՝ աճի և զարգացման հնարավորություններ, քանի որ նախագիծն ունի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ ևս։ Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքի՝ փոքր բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար, նպաստել գյուղում արտադրվող գյուղատնտեսական մթերքների սպառմանը, որը, որպես էկոլոգիապես մաքուր սնունդ, կօգտագործվի հյուրանոցի ռեստորանում։
Նշվել է, որ ընկերության հիմնական տեսլականը էկոլոգիապես մաքուր լեռնային հանգստավայր դառնալն է, որը հյուրերին կառաջարկի լիարժեք հանգիստ։ Ճարտարապետական դիզայնը նախագծված է այնպես, որ բնության գրկում գտնվող հյուրանոցի ապակե պատուհաններից և պատշգամբներից հյուրերը վայելեն համայնապատկերային տեսարանները: Նախատեսված է ունենալ 40 հյուրանոցային համար, ռեստորան, կոնֆերանսների դահլիճ, այլ ծառայություններ ևս։
Մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել է ծրագրի իրականացումը Լոռու մարզում և նշել, որ ՀՀ կառավարությունը և Լոռու մարզպետի աշխատակազմը մեծապես խրախուսում և ողջունում են երկրի ու մարզի զարգացմանը, տնտեսական կայունության ապահովմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը։ Նա պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցելու ծրագրի լիարժեք իրակամացմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13