Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակ համայնքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում

04.11.2024

Սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին հետևելու նպատակով մարզպետն այցելել է նաև Սպիտակ բնակավայրի նոր ավտոկայանատեղիի կառուցման տարածք: 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլով աշխատանքների 80%-ն իրականացվել է, մյուս մասն ընթացքի մեջ է։ Պայմանագրային արժեքը՝ մոտ 184,8 մլն դրամ է:
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ մշտապես կատարվելու է աշխատանքների մշտադիտարկում և պատշաճ վերահսկողություն:
Այցի շրջանակներում մարզային իշխանությունները եղել են նաև Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Սպիտակում իրականացվող նոր բնակելի շենքի կառուցման տարածքում, որի աշխատանքներն իրականացվել են 70-75%-ով։ Կառուցվում է 36 բնակարանով սոցիալական շենք, որտեղ 30-ից ավելի տարիներ հանրակացարաններում և տնակներում բնակվող քաղաքացիները, բարեկեցիկ պայմաններում ապրելու հնարավորություն կստանան։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է 2024 թվականի տարեվերջին (ֆինանսական ներդրումը 462,3 մլն դրամ է):
Սպիտակ համայնքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվում է «Մոդուլային» տիպի 144 երեխայի համար նախատեսված մսուր-մանկապարտեզ: Մարզի ղեկավարի հաջորդ կանգառը մանկապարտեզի շինհրապարակում էր: Աշխատանքներն իրականացվել են 80%-ով։
Այստեղ շինաշխատանքների ժամկետների ուշացումներ են արձանագրվել, թեև շինարարները խոստացան աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 809 մլն դրամ է:
Մարզպետը համայնքապետին և բնակավայրերի վարչական ղեկավարներին հորդորել է իրենց հերթին հետևողական լինել, վերահսկել պետական բոլոր ծրագրերը, որպեսզի պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները կատարվեն լիարժեք, պետության հատկացրած միջոցները ծախսվեն արդյունավետ և նպատակային՝ ապահովելով լավագույն արդյունք:
Աշխատանքային օրվա ավարտին մարզի ղեկավարը ընդունելության եկած քաղաքացիներից մեկի դժգոհության հետքերով այցելել է Սարամեջ բնակավայրի սկզբնամաս, դիտարկել ՀՀ պետբյուջեի միջոցներով 2023թ. հիմնանորոգված ճանապարհի որակի հետ կապված մատնանշված խնդիրները: Վերջինիս վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53