Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատակազմին կհատկացվի 224 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման դիմաց վճարումներ կատարելու նպատակով

01.11.2024

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,903,727.4 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար, որից Լոռու մարզին՝ 2 ծրագրի համար 224 մլն դրամ:
Այդ ծրագրերն են՝
• Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրի թիվ 6 մանկապարտեզի շենքի վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ: Կատարված է աշխատանքների 75%-ը,
• Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի ոռոգման համակարգի վերանորոգում: Կատարված է աշխատանքների 95%-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49